"Manoil" Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հանդիսանում է դինամիկ զարգացող կազմակերպություն, որը հիմնադրվել է 2012 թվականին։ Տվյալ պահին արդեն կա 11 մասնաճյուղ ողջ Ղազախստանի տարածքում, ինչպես նաև ներկայացուցչություններ այնպիսի երկրներում, ինչպիսին են Ուզբեկստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Վրաստանը և Ղրղզստանի Հանրապետությունը:
Մենք առաջարկում ենք վառելիքալիցքավորման սարքավորումների լայն տեսականի, որը տրանսպորտային միջոցներին թույլ է տալիս վառելիքով լիցքավորվել սեփական տարածքում՝ չծախսելով ժամանակ և դրամական միջոցներ հեռավոր բենզալցակայաններ հասնելու համար։ Դրանք տեղադրվում են անմիջապես հաճախորդի բազայում և համապատասխանում են էկոլոգիական բոլոր նորմերին։ Գործընթացի համակարգը լիովին ավտոմատացված է և չի պահանջում լրացուցիչ աշխատակազմ:
Սարքավորումները լիովին համապատասխանում են բոլոր նորմերին և ունեն ԵԱՏՄ -ի անհրաժեշտ բոլոր վկայագրերը: