Մեր կազմակերպությունը զբաղվում է վառելանյութի բաշխիչ աշտարակների (ՎԲԱ) և պոմպերի վաճառքով, որոնք նախատեսված են վառելանյութի՝ մի տեղից մյուսը քաշելու համար։ Տվյալ սարքավորումն անհրաժեշտ է վառելանյութի տարբեր տեսակներ մատակարարելու համար։ ՎԲԱ-ները և պոմպերը թույլ են տալիս ստույգ չափել մատակարարված վառելանյութի քանակը։ Բոլոր սարքավորումներն ունեն համապատասխան վկայագրեր, ինչպես նաև համապատասխանում են անվտանգության բոլոր կանոններին։
Գոյություն ունեն ՎԲԱ-ների և վառելանյութի քաշման համար նախատեսված պոմպերի հետևյալ հիմնական տեսակները՝
Բոլոր աշտարակներն ունեն տարատեսակ արտադրողականություն և կարող են փաթեթավորված լինել վառելանյութի լիցքավորման բռնակների (ատրճանակների), հաշվիչների, քաշող և բաշխող ռետինե խողովակների, ֆիլտրերի և ՎԲԱ վերահսկիչների տարատեսակ քանակությամբ (առևտրային և ոչ առևտրային հաշվառման համար)։
Աշտարակները և վառելիքը քաշելու համար պոմպերը նախատեսված են տրանսպորտային տարատեսակ միջոցների լիցքավորման համար ցանկացած պայմաններում՝ պահպանելով -40 °С մինչև +40 °С ջերմաստիճանային տատանումները։ Մեր՝ վառելիքի բաշխիչ աշտարակները տեղադրվում են ավտոմեքենաների բենզալցակայաններում, նավթաբազաներում և լիցքավորման այլ կետերում։